Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 03:05
Աշխարհում

Բեռլինում երկվորյակ պանդաներ են ծնվել

Երկվորյակ պանդաների ծնունդը հազվադեպ երևույթ է, քանի որ պանդաները, որպես կանոն, «գերության մեջ» չեն բազմանում

img

Բեռլինի կենդանաբանական այգու Մեծ պանդա մականունով Մեն Մեն պանդան երկվորյակների է լույս աշխարհ բերել այս տարվա օգոստոսին: Սա բավական հազվադեպ երևույթ է, հայտնում է esquire.ru-ն։

Բեռլինի կենդանաբանական այգին նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել պանդայի հազվագյուտ ձագերի հետ:

Կենդանաբանական այգու տնօրեն Անդրեաս Կնիերիան պատմել է, որ Մեն Մենը լավ է սնվում և խնամում է իր ձագերին, և նրանք կշռում են մոտավորապես հավասար՝ մոտ երկու կիլոգրամ:

Armenia Today

Պանդա Մեն Մենն ապրում է Բեռլինի կենդանաբանական այգում 2017 թվականից։ Նրան այնտեղ են տեղափոխել Չինաստանից՝ արու Ցզյաո ցինի հետ միասին։

Մեծ պանդաները գրանցված են Կարմիր գրքում։ Նրանց աճեցնելը շատ դժվար է, քանի որ «գերության» մեջ նրանք գրեթե չեն բազմանում, ուստի միանգամից երկու ձագերի հայտնվելը հազվագյուտ երևույթ է։

Ըստ վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների՝ բնական միջավայրում այժմ ապրում է ընդամենը 1864 պանդա, ևս շուրջ 400 պանդաներ, տեսակների պահպանման ծրագրի շրջանակներում, պահվում են կենդանաբանական այգիներում։

Armenia Today

Թեգեր: Բեռլինի Կենդանաբանական Այգի, Պանդաներ