Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձից հետո, որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ, փորձեր են անում տարբեր մեթոդներով շեղել թեման և այդ նպատակով, մասնավորապես, ցանկանում են արդեն հայտնի դարձած Դավիթ Գայստյանին կապել Սերժ Սարգսյանի հետ։
ֆեյսբւքյան էջում նման կարծիք է հատնել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյան։
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Նիկոլ Փաշինյանն ու ոմն Դավիթ Գալստյան ներգրավված են զենքի միջազգային առևտրում։
Արտակ Զաքարյանը գրել է, որ ոչ ոք չի ժխտում, որ նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին, ինչպես Դավիթ Գալստյանի կազմակերպությունը, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ սպառազինություն և ռազմական տեխնիկա են մատակարարել ՀՀ պաշտպանության նախարարությանը։
« Դա շատ նորմալ երևույթ է, և դրա համար որևէ մեկը չի մեղադրում նրանց՝ ոչ անցյալի, ոչ էլ ներկա մատակարարումների համար» ,-գրել է Զաքարյանը
Զաքարյանի գրում է, որ 2018թ․ իշխանափոխությունից հետո, Դավիթ Գալստյանը սկսել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ու եթե հիմա նախկին իշխանություններին քննադատողները ինչ-որ պրոբլեմներ են տեսնում նրա գործունեության մեջ, գուցե ավելի ճիշտ կլինի հենց Դավիթ Գալստյանին հարցնեն, թե ի՞նչ պրոբլեմների մեջ է եղել (եթե եղել է) այլ երկրներում իր գործունեության ժամանակ։ Եվ եթե կարծում են, որ նրա գործունեությունը նախկինում խնդրահարույց է եղել, ապա ինչո՞ւ են շարունակում համագործակցությունը։
«Տեղեկություններ են հրապարակում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ստեղծված փորձագիտական խումը 2012թ մտահոգություն էր հայտնել, որ զենքի մատակարար Ալբանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին չի կարողացել բացատրել, թե ինչպես է զենքը ԱՄԷ փոխարեն հայտնվել Լիբիայում։ Բա Միքայել Մինասյանը ձեզ ի՞նչի մասին էր զգուշացնում։ Չէ, որ նմանատիպ պրոբլեմատիկ վիճակում էլ կարող է հայտնվել նաև Հայաստանը՝ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում։ Միթե՞ հենց դա չէր այդ թեման բարձրացնելու ողջ նպատակը» ,–գրում է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր, գուցե նաև խնդրահարույց բնույթի գործարարությամբ են զբաղվել և եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը, դա նշանակում է՝ կա՞պ ունի բոլորի բիզնեսների հետ։
«Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Մնացյալը՝ հեքիաթներ են, թե նախկինում ով, ում հետ, որտեղ ինչ հարաբերություններ են ունեցել և այլն։ Եվ որքան էլ գունավոր պատմեք այդ հեքիաթները, միևնույն է դրանք իրականություն չեն դառնալու։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպե՞ս եք բարձրացված խնդիրը հիմնավորված կերպով հերքելու, կամ էլ դրան համարժեք գործողություններ իրականացնելու՝ որպեսզի չտուժի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը»,-գրել է Զաքարյանը։