Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել 2 մլրդ դրամի (մոտ 4 մլն դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Մամուլի հաղորդագրությունՎերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր…
Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Пятница, 19 июня 2020 г.