ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները»,- գրել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ռազմավարության մշակմանը ներբերում ունեցած պետական կառավարման համակարգի մարմիններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտային փորձագետներին:
Սիրելի հայրենակիցներ,Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս…
Опубликовано Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan Пятница, 10 июля 2020 г.