Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Նման կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից: Այս մասին տեղեկանում ենք ilur-ից:
Հիշեցենք, որ Իսայելացի մի խումբ մտավորականներ բաց նամակով մտահոգություն էին հայտնել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբեյալ;