Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանատունը։
ՀՀ դեսպանը տեղեկություններ ներկայացրեց իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:
Շամխանին հայտնեց ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատեց Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: