Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր։ Այս մասին գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք Աժ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։
Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը՝ նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա, ուղղակի, անհնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ 7-րդ գումարման քառօրյայի մեկնարկին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արփի Դավոյանը ելույթի ժամանակ ասել է, որ երկրի գլխավոր խնդիրը խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունն է։