ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի համար անհասկանալի է, թե ինչու ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն մասնակցում ԲԴԽ անդամի ընտրությանը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումն անցել է շատ ջերմ՝ բարեկամական մթնոլորտում։ Ասում է՝ ընդդիմադիրների բոյկոտելուն փիլիսոփայորեն է նայում։
Նշենք, որ Ջհանգիրյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, բոյկոտել են ԲԴԽ անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի նաև քվեարկությանը։
Հիշեցնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքեցին դահլիճը։