Այսօր Շիրակի մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան քաղաքացիները կանգնեցրել էին և իրենց աջակցությունը հայտնել նրան։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կարծիքով, սակայն, այն կազմակերպված էր։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ եթե հետևեք դրան, կտեսնենք, թե մարդկանց որ մասն է «բերված»։
«Միշտ էլ հասարակությունում ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի նկատմամբ հարգանք կունենան, խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է։ Մարդիկ չեն հարգում Փաշինյանին։ Նա պատասխան է տալու այդ ամենի համար։ Նրա նկատմամբ երկու դատ է լինելու։ Առաջին դատին նա պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց նորից այն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, և երկրորդ դատը կլինի պատերազմում դավաճանության համար»,- նկատեց Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի էջում լուսանկարներ էր հրապարակել և տեղեկացրել, որ Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրել են վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնել կառավարության ղեկավարին։
Մանրամասները՝ տեսանյութում․