Զինվաժ ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չեն արել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ռազմական հեղաշրջման ժամանակ ԶՈւ–երը քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքն ու ղեկավարներին էլ կալանավորում, և զորքը հանում են փողոց, բայց Հայաստանում անգամ նման փորձ չի արվել, ուստի Փաշինյանի ասածը մանիպուլյացիա է»,– նկատեց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետը Գլխավոր շտաբի հայտարարությունն ի շահ իրեն է օգտագործում։ Նրա խոսքով՝ վարչապետը հետևողականորեն գլխատում է առանց այդ էլ հարվածի տակ ընկած Զինված ուժերը։
«ԶՈւ–երում ես չեմ ճանաչում կոռումպացված գեներալի, թալանչի գեներալի, չկան։ 3 տարում ոչ մի կոռումպացված գեներալ չի դատվել, այսինքն՝ վարչապետը դուրս է եկել իր կողմից Ազգային հերոսի, գեներալ–գնդապետի կոչում տված մարդկանց դեմ, եթե նրանք վատն էին, ինչո՞ւ ես տվել նրանց այդ կոչումները»,– հարց բարձրացրեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամաները՝ տեսանյութում․