Սույն թվականի մարտի 2-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեռակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
«Օրակարգում եղել է 9 հարց։ Նիստի ընթացքում ամփոփվել են 2020թ․ դեկտեմբերին տեղի ունեցած նստաշրջանի արդյունքները, քննարկվել են ինչպես կազմակերպչական, այնպես էլ մոդելային օրենքների նախագծերի հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։