ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարազդատ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, թե պաշտոնից ազատման դիմում է գրել: