ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Արսեն Մկրտչյանի թեկնածությունը:
«Դատական իշխանությունում ունենք սերունդների բավականին լավ ներկայացվածություն, ազատ, խորագետ միտք, բայց չունենք արդար դատարանի հանրային լայն ընկալում: Ունենք սահմանադրական արդարադատություն, պատճառաբանված դատական ակտեր, սակայն հանրությունն արդարադատության վերջնական սպասում ունի ՄԻԵԴ-ից: Ունենք դրական ելակետային հենքեր արդարադատության որակի տեսանկյունից եւ բացասական՝ հանրային ընկալման տեսանկյունից»,-ասաց թեկնածուն:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սակայն, թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։
Վերջինս Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Հետպատերազմական շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, Սամվել Գրիգորյանն անհրաժետ է համարում այսօր քան երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել դատարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով նա չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատարավորի թափուր պաշտոնը։
ԱԺ նիստն ուղիղ․