ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն ստացավ Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ ռազմական դրությունը պետք է վերացնել, այն չի համապատասխանում ստեղծված իրավիճակին և սպառնալիք է ներկայացնում քաղաքական գործընթացների համար։
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ռազմական դրությունը քաղաքական բնույթ չունի։ Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ: Առաջարկեց ևս 7-10 օր սպասել։ Նա նկատեց՝ եթե քաղաքական ուժերի քննարկումներն ավարտվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությամբ, ապա ռազմական դրությունը երկար պահպանվել չի կարող։
Հիշեցնենք, որ ռազմական դրություն հայտարարվել է 2020թ-ի սեպտեմբերի 27-ին` Արցախյան պատերազմի հենց առաջին օրը:
Հիշեցնենք նաև, որ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկը՝ ռազմական դրության վերացման վերաբերյալ, մի քանի անգամ մերժվել է։
Մանրամասները՝ տեսնյութում․