Պետք է գործ անել, ոչ թե հայերենով ԱԺ ամբիոնից հայտարարություններ անել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» վերաբերյալ հայտարարություններին:
«Ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը: Ձեզ թվում է, որ հայերենով այստեղ Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցություն ունի՞ աշխարհի վրա: Միջազգային դիվանագիտական աշխատանք պետք է տարվի, ո՞ւր է այդ աշխատանքը» – նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում․