Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցների ցուցակը. հայտնում է lenta.ru-ն:
Մասնավորապես, Մոսկվան վտարելու է 10 ամերիկացի դիվանագետների, իսկ ԱՄՆ դեսպանին առաջարկելու է հայրենիք վերադառնալ խորհրդակցությունների համար:
Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է խուսափել Վաշինգտոնի հետ հարաբերությունների հետագա լարվածությունից և բաց է երկխոսության համար: «Սակայն իրականությունն այն է, որ մենք մի բան ենք լսում Վաշինգտոնից, բայց գործնականում բոլորովին այլ բան ենք տեսնում: Կասկածներ չպետք է լինեն. պատժամիջոցների ոչ մի ալիք չի մնա անպատիժ », – ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին: Սահմանափակումներն ազդել են ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: