ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանին ուղղված բանաձև եմ ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել հայ ռազմագերիներին, քանի որ դա դեմ է մարդու իրավունքներին: Այս մասին հայկական Artn tv-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Մենք նաև պատրաստվում ենք պատերազմական հանցագործությունների հետաքննություն սկսել թե՛ սպանությունների, թե՛ նաև մարմինների մասնատման հարցով: Մենք նաև պետք է վերաինտեգրվենք Մինսկի հանձնախմբում՝ փորձելով լուծել Արցախի կարգավիճակի հարցը խաղաղ տարբերակով և այդ տարածաշրջանի մարդկանց ինքնորոշվելու հնարավորություն տալ»,-ասել է Ադամ Շիֆը:
Անդրադառնալով նոյեբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ԱՄՆ-ի բացակայության վերաբերյալ հարցին՝ նա նշել է.
«Այո, դա մեր ձախողումն էր: Մենք համապատասխան քայլեր չձեռնարկեցինք ադրբեջանական ու թուրքական ագրեսիան հետ մղելու համար: Մենք և մեր դիվանագետները տարիներ շարունակ խոսել ենք հավասարության սկզբունքով՝ դիմելով երկու կողմերին, ինչն էլ քաջալերել է ագրեսորին: Ուստի այն, ինչ կատարվեց, սպասելի էր: Պետք է քայլեր ձեռնարկենք, որ դա երբեք չկրկնվի»: