ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հակասեմական հայտարարությունները և հորդորում նրան զերծ մնալ ատելության խոսքից:
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է նախագահ Էրդողանի վերջերս հրեա ժողովրդի հասցեին արված հակասեմական խոսքերը և համարում է, որ դրանք դատապարտելի են: Մենք կոչ ենք անում նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին զերծ մնալ ատելության խոսքից, որը կարող է հետագայում բռնությունների վերաճել: Մենք կոչ ենք անում Թուրքիային միանալ ԱՄՆ-ին՝ հակամարտությունը դադարեցնելու համար»,-ասել է դիվանագետը:
«Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է հակասեմականության դեմ պայքարին: Մենք լրջորեն ենք վերաբերվում այն բռնություններին, որոնք հաճախ ուղեկցում են հակասեմականության և դրա հիմքում ընկած վտանգավոր ստերին: Մենք միշտ պետք է հակադրվենք սուտ փաստերին և արդարությամբ պատասխանենք ատելության հետ կապված հանցագործություններին»,-ասել է ԱՄՆ պաշտոնյան:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական հայտարարությունները դատապարտելի են, և դրանք տեղ չունեն համաշխարհային ասպարեզում կամ որևէ այլ տեղ»,- ավելացրեց Փրայսը Twitter- ի իր միկրոբլոգում: