Եվրամիության արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Հարավային Կովկասի երեք երկրներ։
Ինչպես հաղորդում է «Грузия онлайн»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, որպեսզի հաստատի մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանի ընթացիկ իրադարձություններին», – հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Լիսաբոնում կայացած հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի նախարարները Ռումինիայի նախաձեռնությամբ քննարկել են Արևելյան գործընկերության անդամ երկրներում չկարգավորված հակամարտությունների խնդիրը: