Մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակը մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համաձայնությունն է:
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս․ գրում էaliq.ge-ն:
«Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում»
Ըստ կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը ողջ տարածաշրջանին որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել։ Վրաստանի համար էական է հարևան երկրներում խաղաղությունն ու կայունությունը։
Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն է ասել պատերազմող երկրների առաջնորդ Փաշինյանին և Ալիևին` պատրաստակամություն հայտնելով շարունակել գործել ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։