ԱԺ գործող նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ։ Տեղեկությունը Armenia Today-ին հաստատեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
Նա, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեց Արարատ Միրզոյանի հետագա նշանակումների կամ այլ պաշտոններում ներգրավման մասին։
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արարատ Միրզոյանը հնարավոր է դեսպան նշանակվի։
Հավելենք, որ ՔՊ-ն մտադիր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: