Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանեց Երևան` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ այս տարվա օգոստոսի 9-10-ը նախատեսված է Ստանիսլավ Զասի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստությունների մասին: