Կառավարության վաղվա նիստի չեզեկուցվող հարցերի շարքում է ընդգրկվել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կողմից ներկայացված կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին որոշումը։
Ըստ որոշման՝ կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի:
«Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական դեպքերն են՝
1) օրենքով սահմանված կարգով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների (այսուհետ՝ միջոցառում) կազմակերպումը և իրականացումը,
2) կարանտին սահմանելու դեպքում կազմակերպվող կամ իրականացվող միջոցառումների ընթացքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը կամ մատակարարումը:
4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորմումն իրականացվում են համապատասխան միջոցների նպատակային օգտագործման և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման ապահովման պայմանով:
5. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ապահովումը կարող է իրականացվել՝
1) տվյալ տարվա ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներով համապատասխան հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին,
2) տվյալ տարվա ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների ազատ միջոցների (տնտեսումների) հոդվածային կամ միջեռամսակային վերաբաշխման հաշվին, եթե առկա են նման միջոցներ, հետագայում վերականգնելու պայմանով»,-նշվում է որոշման նախագծում: