Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում՝ հիմնված առևտրատնտեսական, ներդրումային համագործակցության իրական և ամուր հիմքերի վրա:
Ըստ «РИА Новости»-ի՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ հավելելով, որ Ղրիմի թեմայի շուրջ տարաձայնություններ կան:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ «Ղրիմի պլատֆորմը» կարևոր դեր կխաղա այն Ուկրաինային վերադարձնելու գործում: Օգոստոսի 23-ին Կիևում տեղի ունեցավ Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովը, որի նախաձեռնողը Ուկրաինան էր: Այն քննարկել է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու հարցը:
Նա շեշտեց, որ Ռուսաստանը լի է համբերությամբ` թուրք գործընկերներին լրացուցիչ բացատրելու համար «Ռուսաստանի իրական վիճակը»: