Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Նազարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։
Վարչապետի որոշմամբ՝ Վահե Գևորգյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: