ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը հետ է կանչվել Հունաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Մկրտչյանը:
Արմեն Սարգսյանի ՆՀ-273-Ա հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ), իսկ ՆՀ-272-Ա հրամանագրով՝ նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)։
Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա) է նշանակվել Արմեն Սարգսյանը: