Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել անհետ կորած զինվորների հարազատների հետ։ Անհետ կորած զինվորների ծնողներին ասել եմ, որ ես եմ այդ հարցերը համակարգում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանաի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու անհետ կորածների հարցով որևէ հանձնաժողով կամ մարմին չի ձևավորվել։
«Մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով։ Բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում եմ»,- պարզաբանեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս ընթացքում անհետ կորածների հարազատները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով իրենց որդիների մասին տեղեկություններ տրամադրել։