ԱԺ-ն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքի նախագծով առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ, որի արդյունքում Հայաստանում կունենանք 78 համայնք, դրանցից 71-ը՝ միավորված:
Նշենք, որ հարցի քննարկմանը և քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմությունը լքել էր նիստերի դահլիճը՝ հարցի քննարկումն ապօրինություն որակելով։
Հավելենք, որ համայնքների խոշորացումը միաձայն չի ընդունվում համայնքների կողմից։ Արդեն իսկ մի շարք համայնքներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ ընդդեմ խոշորացման։
Գեղամասար խոշորացված համայնքը ցանկանում են միավորել Վարդենիսին։