Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ հայտարարված հանդիպման նախօրեին ասել է, որ Սիրիայի հետ կապված «այլ մոտեցում է ակնկալում Ռուսաստանից»: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։
«Ես տարբեր ակնկալիքներ ունեմ Պուտինի հետ հանդիպումից: Սիրիայի ռեժիմը փաստորեն սպառնալիք է ստեղծում մեր սահմաններին: Ես ակնկալում եմ համերաշխություն և այլ մոտեցում Ռուսաստանից՝ որպես բարեկամ երկիր»,- ասել է Էրդողանը լրագրողներին: