Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ Յակուբ Կուլհանեկը այցի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Չեխիայի առևտրի պալատի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով։
Չեխական կողմից ներկայացվելու են 13 կազմակերպություն ալյումինի արտադրության, բժշկական մահճակալների, տուրիզմի, ամբարձիչների և բեռնիչների վաճառքի, մարտկոցների արտադրության, տարբեր տեսակի բալոնների, ջրի մաքրման սարքերի, հրդեհաշիջման, էսթետիկ բժշկության, օդորակիչների և օդափոխման համակարգերի և ֆինանսաբանկային ոլորտներից։ Հայկական կողմից մասնակցելու են համապատասխան ոլորտները ներկայացնող ավելի քան 30 ընկերություն։