Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլոյի) քաղաքապետերի և տեղակալների ընտրությունները. ընտրատեղամասերը երկրում բացվել են Թբիլիսիի ժամանակով 08:00-ին: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Գրուզիա» լրատվական կայքից։
Քաղաքացիները կընտրեն քաղաքապետերին և խորհրդակցական մարմինների` սակրեբուլոյի 64 քաղաքներում և շրջաններում:
Երկրում կա 3664 ընտրատեղամաս, ինչպես նաև 9 ընտրատեղամաս բանտերում և 70 հատուկ տեղամասեր, որոնք ստեղծվել են քվեարկության համար ընտրողների կողմից՝ տեղակայված քովիդ կենտրոններում, կարանտինային և ինքնամեկուսացման գոտիներում: