Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս անձնական հանդիպում կունենան: Այդ մասին երկուշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ТАСС-ը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր անձնական հանդիպում»,- ասաց Մատվիենկոն: