ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ֆինանսական համահարթեցման օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ փոփոխություններով առաջարկում են երկարացնել օրենքի գործողության ժամկետը և 2024-ի համար 2022-ի ելակետային տվյալներով կատարել ամբողջությամբ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի դրույթներով բաշխում։
«Այս առաջարկությունն անելիս հաշվի են առել, որ դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ընտրություններ, կձևավորվի ամբողջական վարչատարածքային համակարգ և 2024-ի համար ամբողջապես կստացվի անցնել ֆինանսական համահարթեցման օրենքում նախատեսված կարգավորումներին»,- նշեց փոխնախարարը։
Վաչե Տերտերյանն ասաց, որ կունենանք հանրապետությունում խոշորացված կամ միավորված համայնքներ, և այս պարագայում նրանց անհամաչափությունը չի բերի դոտացիաների բաշխման որոշակի անհամաչափությունների։