Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Իտալիայում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։