Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին։