Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման մասին, Կրեմլը ժամանակին կհայտնի, РИА Новости-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ РИА Новости-ի աղբյուրը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում. սպասվում է, որ կողմերը կստորագրեն եռակողմ հայտարարություններ: