ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ամեն Սիմոնյանի՝ «Լավրովյան պլանի» մասին հայտարարություններին՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ իրականում գոյություն չունի, այլ միայն երևակայության մեջ է։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով, այսպես կոչված, «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Նշված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայ հասարակության այն մտքերին, թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», ասաց. «Եթե որևէ մեկը ինչ-որ բան հանձնել ուզենար, դրա համար կային մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նրանք նաև հավելել են, որ «հանձնելու» մասին չի կարելի խոսել, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին է։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին տարբերակը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա առաջարկները, որոնք բանակցությունների սեղանին էին մինչև 2020 թվականի աշուն, տառացիորեն ենթադրում էին հետևյալը. ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, համազգային քվեարկություն, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և իրավաբանորեն պարտավորեցնող՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,- հավելել են նրանք։
«Միևնույն ժամանակ, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, և ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»,- նշել են ԱԳՆ-ից։
«Թեև հնարավոր չեղավ հասնել լիարժեք համաձայնության, սակայն առաջարկները չմերժվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»,- նշել են ԱԳՆ-ում։
«Փաստերը խոսուն են. բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ո՛չ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից։
«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկայիս իրավիճակի հետ և հետևություններ արեք»,- կոչ են արել ԱԳՆ-ն։
«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգում է այլ երկրների հասարակական կարծիքը, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն դրա հետ։ Դա կրկնակի ճշմարիտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին և բարեկամներին, որոնց թվին պատկանում է Հայաստանը»,- ասվում է գերատեսչությունում։
Նրանք հավելել են նաև, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, և միտումնավոր կանխակալ դատողությունները, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են, կրկնօրինակվում են լրատվական տարածքում։
«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ մտքերը, այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմին վերջ տալուն օգնությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, խոսում են իրենց մասին»,- ասվում է գերատեսչությունում։
«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։