Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է Armenia Today-ի դիտարկմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության հետ։ Նշենք, որ Ալիևը հերթական անգամ խոսել է ՀՀ-ի մասին ու պահանջել, որ Հայաստանը վերջնական ժամկետ ներկայացնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Նա նշել է, որ երբ անհրաժեշտ է զինվորկան ստորաբաժանում մեր սահմանները պաշտպանելու համար, իշխանությունը պաշտպանությանն ուղղված գործողություններ չի իրականացնում․ «Մինչդեռ ադրբեջանական մաքսակետի դիմաց մեր կողմից մաքսակետ են տեղադրում։ Սա նշանակում է։ Մեր ժողովրդից թաքուն սահմանների ռեալ ճշտումներ են իրականացնում։ Բացի այդ, Ադրբեջանը սահմանագծումը և սահմանազատումն իրականացնում է պարտադրանքի ձևով։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա Ալիևի հոխորտանքը նրա հայատյաց հռետորաբանության շարունակությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։