Միացյալ Նահանգները սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«ԱՄՆ-ն ողջունում և վճռականորեն աջակցում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ – ի հայտարարությունները կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ», – Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։ Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։