Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Имеди» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նոր հարաբերություններ կառուցելու հարցում Երևանի և Բաքվի շահագրգռվածության մասին։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է Report-ը:
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը շահագրգռված են երկու երկրների միջև հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու հաարցում և տարածաշրջանում նոր նախագծերի, ենթակառուցվածքների, առևտրի և այլ ծրագրերի մեկնարկ տալուն։
«Կարծում եմ, որ այսօր մենք եզակի հնարավորություն ունենք։ Ես անձամբ ջերմ և հուսալի հարաբերություններ ունեմ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք շատ բաց, եղբայրական հարաբերություններ ունենք»- ընդգծել է Ղարիբաշվիլին: