ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն։ Ինչպես հաղորդում Է Daily Mail-ը, այն կազմել է 768 մլրդ դոլար: Ըստ ԱՄՆ Կոնգրեսի կայքում տեղադրված բյուջեի՝ հաջորդ տարի զեկույց կպատրաստվի հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
Այս հարցին օրենքի առանձին կետ է նվիրված։ Փաստաթղթում ներառված են նաև Ուկրաինային ռազմական օգնության տրամադրելու, նաև Չինաստանին հակազդելու ծախսերը։ Օրինագիծը ներառում է նաև ԱՄՆ զինծառայողների աշխատավարձի 2,7 տոկոսով բարձրացում։ Նախատեսվում է ավելացնել ռազմածովային նավատորմի ինքնաթիռների և նավերի գնումները, որոնք, ըստ բյուջեի, ուղղված են լինելու Ռուսաստանից և Չինաստանից բխող սպառնալիքների դեմ պայքարի ռազմավարությունը:
Հատկանշական է, որ ամփոփիչ բյուջեն, որը հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից, 25 մլրդ դոլարով ավելի է, քան ի սկզբանե խնդրել է Բայդենը։ Այն 5 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի բյուջեն: