ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրված Ազգային պաշտպանության լիազորությունների ակտը ներառում է կարևոր դրույթներ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Դրանց նպատակն է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար»,- գրել է նա և հավելել.
«Ես կպնդեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստաթղթավորելիս»: