Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1883-Ա որոշման մեջ փոփոխություններ անելու որոշում է ստորագրել։
Որոշման համաձայն՝ Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ դեռ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված որոշման համաձայն՝ հանձնաժողովի նախագահողը այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն էր։