Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկայում կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան:
Այս մասին Նա հայտնել Է Twitter-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ իր հետ տարածաշրջան կայցելեն նաև եվրոպացի այլ դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը։
«Անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ բովանդակալից հանդիպումներին»,- գրել է Կլաարը: