Ադրբեջանն ու Թուրքիան գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար։
Այս մասին, ինչպես հաղորդում է Anadolu-ն, Անկարայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո Հայաստանին խաղաղության ձեռք մեկնվեց։ Մենք ակնկալում ենք պատշաճ գնահատական տալ այս խաղաղ քայլին։ Այսպիսով, մենք ձգտում ենք, որպեսզի խաղաղություն և բարգավաճում տիրեն ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում կամ Հայաստանում և Թուրքիայում, այլև ողջ Կովկասում»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների հզորության ամրապնդումը սպառնալիք չէ այլ երկրների համար: «Մեր զինված ուժերի զարգացմանն ուղղված մեր ջանքերն ուղղված են մեր երկրների և ժողովուրդների պաշտպանությանը»,- ասել է նա: