Բեռնատար ինքնաթիռը ԱՄՆ-ից Ուկրաինա է հասցրել 80 տոննա կշռող զինամթերքի հերթական խմբաքանակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Նախարարը հստակեցրել է, որ օդանավը 80 տոննա զինամթերք է հասցրել։
Տարեսկզբից ԱՄՆ-ի իշխանությունները Կիևին ավելի քան 650 տոննա զինամթերք են հանձնել: Ռազմական մատակարարումները տեղի են ունենում ԱՄՆ վարչակազմի հավանությանն արժանացած 200 մլն դոլարի օգնության շրջանակներում։