Փետրվարի 15-ը քուրդ ժողովրդի պատմության սև օրն է:
Այս մասին երեքշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:
Նա հիշեցրել է, որ հենց այդ օրը՝ 23 տարի առաջ, Թուրքիայում ձերբակալվել էր քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որի մահապատիժը փոխարինել էին ցմահ բանտարկությամբ:
«Թուրքական իշխանություններն այսօր էլ շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր մենք հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որպեսզի դիմենք այդ կառույցին, այլ միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ամեն ինչ անել քրդերի ցեղասպանությունը կանխելու և Աբդուլլահ Օջալանի ազատագրումը կանխելու համար»,- հայտարարել է Կնյազ Հասանովը: