Միակ բանը, ինչի համար շատ ենք ցավում, այն է, որ այս բանակցությունները մեկ օր առաջ չեն սկսվել, թեև այդպիսի հնարավորություն կար։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ ռուսական պատվիրակությունը երկար ժամանակ սպասում է այնտեղ՝ Բելառուսում։
«Եվ բանակցությունները կարող էին սկսվել նաև գիշերը, մեր պատվիրակությունը պատրաստ էր գիշերը ժամը 12-ին, ժամը մեկին և երկուսին, բայց հակառակորդը եկել է միայն հիմա։ Հուսանք, որ այս բանակցությունները կսկսվեն այս րոպեներին»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։