«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է նա։