Ազգային Ժողովը գումարել է հերթական նստաշրջանը, օրակարգում 23 հարց է ընդգրկված։ Նիստում կքննարկվի «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ նախագիծը հեղինակել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Օրակարգում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Քննարկվելու է նաև կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու և Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
ԱԺ-ում քննարկման կդրվի նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: